23:23  ,  25 հունվարի, 2020

«Բավարիայի» վստահ հաղթանակը՝ 5։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Շալկեին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

«Բավարիայի» կազմում աչքի ընկավ լեհ Ռոբերտ Լեւանդովսկին, գերմանացիներ Թոմաս Մյուլերը, Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին եւ իսպանացի Տիագո Ալկանտարան։

Լեւանդովսկին 21 գոլով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակում բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին՝ 20 գոլ։

«Բավարիան» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «ՌԲ Լայպցիգից»։ «Շալկեն» 33 միավորով 5-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բավարիա» - «Շալկե»՝ 5։0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 6, Թոմաս Մյուլեր, 45+2, Լեոն Գորեցկա, 50, Տիագո Ալկանտարա, 58, Սերժ Գնաբրի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում