23:23 25 հունվարի, 2020Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Շալկեին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։0 հաշվով։
«Բավարիայի» կազմում աչքի ընկավ լեհ Ռոբերտ Լեւանդովսկին, գերմանացիներ Թոմաս Մյուլերը, Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին եւ իսպանացի Տիագո Ալկանտարան։
Լեւանդովսկին 21 գոլով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակում բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին՝ 20 գոլ։
«Բավարիան» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «ՌԲ Լայպցիգից»։ «Շալկեն» 33 միավորով 5-րդն է։
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բավարիա» - «Շալկե»՝ 5։0 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 6, Թոմաս Մյուլեր, 45+2, Լեոն Գորեցկա, 50, Տիագո Ալկանտարա, 58, Սերժ Գնաբրի, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.