23:25  ,  25 հունվարի, 2020

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Հալ Սիթիին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմում աչքի ընկան բելգիացի հարձակվող Միշի Բատշուային եւ անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Հալ Սիթի» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)

Կամիլ Գրոսիցկի, 78 - Միշի Բատշուայի, 6, Ֆիկայո Տոմորի, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում