14:40  ,  25 հունվարի, 2020

«Արարատը» ստուգողական խաղում հաղթել է ռուսական թիմին (ֆոտո)

Երևանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին:

Հայկական ակումբը հունվարի 25-ին ստուգողական հանդիպում է անցկացրել ռուսական «Մեդիկի» հետ և հաղթանակ տարել 3:1 հաշվով:

«Արարատի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Կոզլովը, Իրակլի Լոգուան և Դմիտրի Ռիժովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում