12:45  ,  25 հունվարի, 2020

Ռոյս. Հոլանդը ցույց է տալիս՝ ինչու է «Բորուսիան» ձեռք բերել իրեն

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը խոսել է թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մրցելույթների մասին:

«Հոլանդն ամեն խաղում ցույց է տալիս՝ ինչու է «Բորուսիան» ձեռք բերել իրեն: Նա հեռանկարային հարձակվող է և մեծ հաջողությունների է հասնելու:

Հոլանդը շատ հանգիստ ու երջանիկ է «Բորուսիայում»: Ես տեսնում եմ, որ նա անդադար աշխատում է, որպեսզի կատարելագործի իր խաղը»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոյսը:

Հիշեցնենք, որ Հոլանդը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English