Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի հեռանա «Արսենալից», հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
«Օբամեյանգի հետ քննարկել եմ նրա ապագայի հարցը: Նա ինձ վստահեցրել է, որ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, և նա ցանկանում է մնալ «Արսենալում»»,- Արտետայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ Օբամեյանգի տեղափոխությամբ հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», որը ցանկանում է փոխարինող գտնել թիմի վնասվածք ստացած հարձակվող Լուիս Սուարեսին:
30-ամյա Օբամեյանգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում