23:09  ,  24 հունվարի, 2020

Նուրմագոմեդովի մարզիչը բացառել է Ֆերգյուսոնի հետ մենամարտի չեղարկումը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչ Խավիեր Մենդեսը մեկնաբանել է ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը չեղարկելու մասին խոսակցությունները:

«Դա անհեթեթություն է: Ֆերգյուսոնի հետ մենամարտն, անպայման, տեղի է ունենալու: UFC-ի ղեկավարությունը կողմ է այդ մենամարտի անցկացմանը: Մարզիկների համար այն ևս շահավետ է: 

Ինչ վերաբերում է Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշին, ապա այդ հարցը կքննարկենք Ֆերգյուսոնի հետ մենամարտից հետո»,- Մենդեսի խոսքը փոխանցում է AKA Fight News-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոնի Ֆերգյուսոնը ծնկի վնասվածքի պատճառով կարող է հրաժարվել մասնակցել Խաբիբի հետ մենամարտին, որը պետք է տեղի ունենա ապրիլի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում