20:40  +04,  24 հունվարի, 2020

Միխայիլ Ալոյան. Հնարավոր է՝ մասնակցեմ Օլիմպիական խաղերին

Եվրոպայի եռակի չեմպիոն, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին:

«Ես հանդես եմ գալիս պրոֆեսիոնալ ռինգում, սակայն ցանկանում եմ կրկին վերադառնալ սիրողական բռնցքամարտ և մասնակցել Օլիմպիական խաղերին:

Տոկյո-2020-ին մասնակցելը շատ իրատեսական եմ համարում, քանի որ ես ունեմ իրավունք մասնակցելու Օլիմպիական խաղերին»,- Ալոյանի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Ալոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 2010, 2011 և 2013 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ