19:42  +04,  24 հունվարի, 2020

Թել Ավիվ․ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտին չներկայացավ

Թել Ավիվում անցկացվող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր։ 73 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտին Ֆերդինանդ Կարապետյանը չներկայացավ։ Հաղթանակը շնորհվեց Ֆաբիո Բասիլեին։

2018թ․ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում հաղթել էր չեխ Յակուբ Եչմինեկին։ Երկրորդ շրանում հայ մարզիկը պարտության էր մատնել ալբանացի Մարկո Մադալոնիին, երրորդ շրջանում՝ ղազախ Սերիկ Ակիլբեկին։

Քառորդ եզրափակիչում Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել էր շվեդ Թոմի Մացիասին, իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Սալվադոր Կասես Ռոկային։

Մրցաշարն օլիմպիական վարկանիշային է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ