20:08  ,  23 հունվարի, 2020

Վիկտոր Մոզեսը տեղափոխվեց «Ինտեր»

Թուրքական «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ, տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա կիսապաշտպանն «Ինտեր» է տեղափոխվել վարձակալությամբ: Միլանյան ակումբը հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտին ձեռք բերել նիգերիացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում Մոզեսը «Ֆեներբահչեի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում