13:10  ,  23 հունվարի, 2020

Օբամեյանգը համաձայն է տեղափովել «Բարսելոնա»

Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայն է կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»։

Գործարքը կարող է տեղի ունենալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը ծնկահոդի վիրահատությունից հետո մոտ չորս ամիս չի կարողանա օգնել Կիկե Սետիենի գլխավորած թիմին։

Օբամեյանգի համաձայնությունից հետո «Բարսելոնան» ու «Արսենալը» կսկսեն բանակցությունները։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում