18:47  ,  22 հունվարի, 2020

Միշել Պլատինին վերսկսել է ֆուտբոլային գործունեությունը

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին նշանակվել է FIFPro-ի (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) նախագահ Ֆիլիպ Պյայի խորհրդական։

Հիշեցնենք, որ 2007-2015 թվականներին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրած Պլատինին զրկվել էր մինչեւ 2019թ․ հոկտեմբեր ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերից անօրինական ճանապարհով 2 միլիոն շվեյցարական ֆրանկ ստանալու պատճառով։

Ֆրանսիայի հավաքականի եւ «Նանսիի», «Սենթ Էթիենի» եւ «Յուվենտուսի» նախկին խաղացողը Պլատինին «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է, 1988-1992-ին եղել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում