16:51  +04,  21 հունվարի, 2020

Մոուրինյոն ու Ռոուզը վիճել են մարզման ժամանակ

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզն ու թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիճել են մարզման ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստը դժգոհել է «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության խաղին չհայտավորվելու փաստից։ Հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 18-ին եւ ավարտվել 0։0 հաշվով։ Դենի Ռոուզը թիմակիցների ներկայությամբ դժգոհության խոսք է ուղղել Մոուրինյոյին։

Ռոուզը մեջքի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Միդլսբրոյի» դեմ խաղը Անգլիայի գավաթի խաղարկությունում։ Հունվարի 14-ին տեղի ունեցած 1/32 եզրափակիչի երկրորդ խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս