10:12  ,  21 հունվարի, 2020

Տանզանիան ներկայացնող առաջին ֆուտբոլիստը Պրեմյեր լիգայի պատմության մեջ

Անգլիական «Աստոն Վիլան» բելգիական «Գենկից» գնել է տանզանիացի հարձակվող Մբվանա Սամատային՝ վճարելով 11,7 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստը «Աստոն Վիլայի» հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։

Սամատան Տանզանիայի առաջին ներկայացուցիչն է անգլիական Պրեմյեր լիգայի պատմության մեջ։

Սամատան 2016-ին է «Գենկ» տեղափոխվել 800 հազար եվրոյով Կոնգոյի «Մազեմբեից»։ 

Բելգիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման, խփել 7 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում