00:44  ,  21 հունվարի, 2020

38-ամյա Իբրահիմովիչի գեղեցիկ հնարքը՝ «Մատրիցա» ֆիլմի հերոսի ոճով

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գեղեցիկ հնարք է կատարել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղին նախորդած մարզման ժամանակ:

Իբրահիմովիչը կրծքով ընդունել է խաղընկերոջ փոխանցումը և կատարել «Մատրիցա» ֆիլմի դերասան Կիան Ռիվզայի` Նեոյի հայտնի հնարքը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիր է կնքել 2020 թվականի հունվարին և իտալական ակումբ երկրորդ անգամ տեղափոխվելուց հետո մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում