17:42  ,  18 հունվարի, 2020

Քոնոր Մաքգրեգոր vs Դոնալդ Սերոնե. Բուքմեյքերների կանխատեսումը

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը 15 ամսվա դադարից հետո հունվարի 19-ին առաջին մենամարտը կանցկացնի: Մաքգրեգորի մրցակիցը կլինի «կովբոյ» մականվամբ ամերիկացի Դոնալդ Սերոնեն:

Բուքմեյքերները կարծում են, որ օկտագոն վերադարձը Մաքգրեգորը կնշանավորի հաղթանակով: Իռլանդացի մարզիկի հաղթանակը ստացել է 1.30, իսկ Դոնալդ Սերոնեի հաղթանակը՝ 3.70 գործակիցը:

Քոնոր Մաքգրեգոր - Դոնալդ Սերոնե մենամարտին News.am Sport-ի անդրադարձին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով առավոտյան 07:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում