14:14  ,  18 հունվարի, 2020

Մոուրինյո. «Ինտերում» մրցունակ կազմ է հավաքվել

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին թիմի՝ Միլանի «Ինտերի» մրցելույթների մասին:

«Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» հրաշալի մրցելույթներ է ունենում: Այդ թիմում, իրոք, մրցունակ կազմ է հավաքվել: «Ինտերը» հիմա ունի այն, ինչ անհրաժեշտ է հաղթող թիմին:

Անտոնիո Կոնտեն ունի կազմի ընտրության մեծ հնարավորություն, ինչը շատ կարևոր է ֆուտբոլում: Կարծում եմ, որ «Ինտերը» կարող է արժանի մրցակից լինել «Յուվենտուսին» և նույնիսկ իշխանություն հաստատել իտալական ֆուտբոլում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ինտերը» 46 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Յուվենտուսից» հետ է մնում 2 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English