ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ամենամյա ֆինանսական ուսումնասիրությունը՝ ամփոփելով անցած ֆինանսական տարին։ Հեռուստաիրավունքների վաճառքից ստացած ամենամեծ եկամուտն ապահովել են անգլիական ակումբները։ Առաջին 20 ակումբներից 17-ը ներկայացնում են Պրեմյեր լիգան։ Մյուս երեք ակումբներն են կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 187 միլիոն եվրո (28 տոկոս)
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 177 միլիոն (32 տոկոս)
- «Լիվերպուլ» (Անգլիա) – 172 միլիոն (32 տոկոս)
- «Չելսի» (Անգլիա) – 167 միլիոն (33 տոկոս)
- «Տոտենհեմ» (Անգլիա) – 167 միլիոն (39 տոկոս)
- «Բարսելոնա» (Իսպանիա) – 166 միլիոն (24 տոկոս)
- «Արսենալ» (Անգլիա) – 164 միլիոն (36 տոկոս)
- «Ռեալ» (Իսպանիա) – 150 միլիոն (20 տոկոս)
- «Էվերտոն» (Անգլիա) – 147 միլիոն (69 տոկոս)
- «Նյուքասլ» (Անգլիա) – 143 միլիոն (71 տոկոս)
- «Լեսթեր» (Անգլիա) – 140 միլիոն (78 տոկոս)
- «Վեստ Հեմ» (Անգլիա) – 138 միլիոն (68 տոկոս)
- «Բարնլի» (Անգլիա) – 137 միլիոն (87 տոկոս)
- «Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – 136 միլիոն (80 տոկոս)
- «Բորնմութ» (Անգլիա) – 134 միլիոն (88 տոկոս)
- «Սաութհեմփթոն» (Անգլիա) – 132 միլիոն (77 տոկոս)
- «Ուոթֆորդ» (Անգլիա) – 127 միլիոն (88 տոկոս)
- «Բրայթոն» (Անգլիա) – 124 միլիոն (79 տոկոս)
- «Հադերսֆիլդ» (Անգլիա) – 124 միլիոն (88 տոկոս)
- «Յուվենտուս» (Իտալիա) – 122 միլիոն (30 տոկոս)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում