Հեռուստաիրավունքից ստացած եկամուտով Եվրոպայի առաջատար 20 ակումբներից 17-ը անգլիական են

13:14   17 հունվարի, 2020

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ամենամյա ֆինանսական ուսումնասիրությունը՝ ամփոփելով անցած ֆինանսական տարին։ Հեռուստաիրավունքների վաճառքից ստացած ամենամեծ եկամուտն ապահովել են անգլիական ակումբները։ Առաջին 20 ակումբներից 17-ը ներկայացնում են Պրեմյեր լիգան։ Մյուս երեք ակումբներն են կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

  1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 187 միլիոն եվրո (28 տոկոս)
  2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 177 միլիոն (32 տոկոս)
  3. «Լիվերպուլ» (Անգլիա) – 172 միլիոն (32 տոկոս)
  4. «Չելսի» (Անգլիա) – 167 միլիոն (33 տոկոս) 
  5. «Տոտենհեմ» (Անգլիա) – 167 միլիոն (39 տոկոս) 
  6. «Բարսելոնա» (Իսպանիա) – 166 միլիոն (24 տոկոս)
  7. «Արսենալ» (Անգլիա) – 164 միլիոն (36 տոկոս) 
  8. «Ռեալ» (Իսպանիա) – 150 միլիոն (20 տոկոս)
  9. «Էվերտոն» (Անգլիա) – 147 միլիոն (69 տոկոս) 
  10. «Նյուքասլ» (Անգլիա) – 143 միլիոն (71 տոկոս) 
  11. «Լեսթեր» (Անգլիա) – 140 միլիոն (78 տոկոս) 
  12. «Վեստ Հեմ» (Անգլիա) – 138 միլիոն (68 տոկոս) 
  13. «Բարնլի» (Անգլիա) – 137 միլիոն (87 տոկոս) 
  14. «Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – 136 միլիոն (80 տոկոս) 
  15. «Բորնմութ» (Անգլիա) – 134 միլիոն (88 տոկոս) 
  16. «Սաութհեմփթոն» (Անգլիա) – 132 միլիոն (77 տոկոս) 
  17. «Ուոթֆորդ» (Անգլիա) – 127 միլիոն (88 տոկոս) 
  18. «Բրայթոն» (Անգլիա) – 124 միլիոն (79 տոկոս) 
  19. «Հադերսֆիլդ» (Անգլիա) – 124 միլիոն (88 տոկոս) 
  20. «Յուվենտուս» (Իտալիա) – 122 միլիոն (30 տոկոս)


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։