18:41  ,  15 հունվարի, 2020

Երեկ ես գյուղում ման էի գալիս կովերի հետ, իսկ այսօր մարզում եմ «Բարսելոնան». Օմար Մոմանիի ծաղրանկարը

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին:

«Երեկ ես գյուղում ման էի գալիս կովերի հետ, իսկ այսօր մարզում եմ «Բարսելոնան»»,- ասել էր Սետիենը «Բարսելոնայում» իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում:

Կիկե Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է իսպանացի Էռնեստո Վալվերդեին: 61-ամյա Սետիենն անցած ամռանը հեռացել էր «Բետիսից», որը նրա գլխավորությամբ 2017-2018 թվականների Իսպանիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ անցած մրցաշրջանում հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում