17:15  ,  15 հունվարի, 2020

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականի կազմը:

Խորհրդանշական հավաքականը կազմել են ֆուտբոլասերները ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության միջոցով:

2019 թվականի խորհրդանշական հավաքականում ամենամեծ թվով ներկայացուցիչներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը»՝ 5 ֆուտբոլիստ:

Դարպասապահ՝ Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)

Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյք (բոլորը՝ «Լիվերպուլ»), Մաթեյս դե Լիխտ («Այաքս»/«Յուվենտուս»)

Կիսապաշտպաններ՝ Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում