#BemVindoGedson pic.twitter.com/ZibMjeBCJG
— Tottenham Hotspur (@SpursOfficial) January 15, 2020
Պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշը կարիերան կշարունակի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմում»։ 21-ամյա ֆուտբոլիստը կնքել է 1,5 տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆերնանդեշը հանդես կգա 30 համարի խաղաշապիկով։
Վարձակալության պայմանագրի ավարտից հետո «Տոտենհեմը» կունենա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու առաջնահերթային իրավունք։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Վուլվերհեմփթոնն» ու «Վեստ Հեմը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում