11:14  ,  15 հունվարի, 2020

«Ինտերն» ու «Ռոման» կկատարեն ֆուտբոլիստների փոխանակություն

Միլանի «Ինտերն» ու «Ռոման» համաձայնության են հասել այս ամիս ֆուտբոլիստների փոխանակություն կատարելու վերաբերյալ, հաղորդում է gazetta.it-ը։

«Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն կտեղափոխվի «Ռոմա», իսկ մայրաքաղաքային թիմի եւ Իտալիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Լեոնարդո Սպինացոլան՝ «Ինտեր»։

Ֆուտբոլիստներն արդեն համաձայնություն են տվել այս տարբերակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում