Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի վինգեր Կամո Հովհանիսյանը տեղափոխվել է ղազախական «Կայրաթ»:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը պատմել է տեղափոխության մասին:
«Տեղափոխվեցի «Կայրաթ», քանի որ այս ակումբը պատվախնդիր ծրագրեր ունի և ամենաշատն էր ինձ ուզում տեսնել իր կազմում:
Արդեն զրուցել եմ նաև «Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Շպիլևսկու հետ, որը 30 տարեկանում դարձել էր Ղազախստանի առաջնության ամենաերիտասարդ մարզիչը: Բելառուս մասնագետն իմ տեղափոխության գլխավոր նախաձեռնողներից էր»,- նշեց Հովհաննիսյանը:
Կամո Հովհաննիսյանի նախորդ ակումբը ղազախական «Ժետիսուն» էր, որի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրեց 58 հանդիպում` դառնալով 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի 
19:59 , 1 նոյեմբերի 
19:02 , 1 նոյեմբերի
17:50 , 1 նոյեմբերի 
17:39 , 1 նոյեմբերի