16:50 11 հունվարի, 2020Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի վինգեր Կամո Հովհանիսյանը տեղափոխվել է ղազախական «Կայրաթ»:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը պատմել է տեղափոխության մասին:
«Տեղափոխվեցի «Կայրաթ», քանի որ այս ակումբը պատվախնդիր ծրագրեր ունի և ամենաշատն էր ինձ ուզում տեսնել իր կազմում:
Արդեն զրուցել եմ նաև «Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Շպիլևսկու հետ, որը 30 տարեկանում դարձել էր Ղազախստանի առաջնության ամենաերիտասարդ մարզիչը: Բելառուս մասնագետն իմ տեղափոխության գլխավոր նախաձեռնողներից էր»,- նշեց Հովհաննիսյանը:
Կամո Հովհաննիսյանի նախորդ ակումբը ղազախական «Ժետիսուն» էր, որի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրեց 58 հանդիպում` դառնալով 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.