13:22  ,  11 հունվարի, 2020

Կամո Հովհաննիսյանը՝ «Կայրաթի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը մարզական կարիերան կշարունակի Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթի» կազմում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ղազախական «Ժետիսուից» հեռացած 27-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում չէր հերքել «Կայրաթ» տեղափոխվելու մասին լուրերը:

«Ժետիսուի» կազմում Հովհաննիսյանը մասնակցել է 58 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում