19:55  ,  5 հունվարի, 2020

«Չելսին» հաջորդ շրջանում է, «Տոտենհեմը» կանցկացնի պատասխան հանդիպում (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Լոնդոնի «Տոտենհեմը» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Միդլսբրոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ Թիմերը կանցկացնեն երկրորդ հանդիպում։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Չելսի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2։0 (տեսանյութ)

Կալում Հադսոն-Օդոի, 6, Ռոս Բարքլի, 33

«Միդլսբրո» - «Տոտենհեմ»՝ 1։1

Էշլի Ֆլեթչեր, 50 - Լուկաս Մոուրա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում