20:55  ,  1 հունվարի, 2020

«Լեսթերը» խնդիրներ չունեցավ, «Տոտենհեմը» պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Լեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նյուքասլի» հետ եւ առավելությամբ հասավ 3։0 հաշվով։

«Լեսթերը» 45 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր հետ է 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից»։ Երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 20 խաղից հետո ունի 41 միավոր։

«Տոտենհեմը» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

«Տոտենհեմը» 30 միավորով 6-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղում ընթացող «Վուլվերհեմփթոնը», որը հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց 19 միավորով նախավերջին տեղում ընթացող «Ուոթֆորդին»։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նյուքասլ» - «Լեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

Այոսե Պերես, 36, Ջեյմս Մեդիսոն, 39, Համզա Չոդուրի, 87

«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Դենի Ինգս, 17

«Ուոթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2։1(տեսանյութ)

Ժերար Դեուլոֆեու, 30, Աբդուլաե Դուկուրե, 49 - Պեդրու Նետու, 60

Հեռացում՝ Կրիստիան Կաբազել («Ուոթֆորդ»), 71

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

«Նորվիչ» - «Քրիսթալ Փելաս»՝ 21։30

«Վեստ Հեմ» - «Բորնմութ»՝ 21։30

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 00։00 (հունվարի 2)

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 00։00 (հունվարի 3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում