21:39  ,  29 դեկտեմբերի, 2019

Էրլինգ Հոլանդը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի մասին։ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Զալցբուրգի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

«Բորուսիան» Գերմանիայի առաջնության 17 տուրից հետո 30 միավորով չորրորդ տեղում է։

View this post on Instagram

A post shared by Borussia Dortmund (@bvb09) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում