01:40  ,  29 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Բարնլիից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Բարնլիին»։

Մանչեսթերյան թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան հարձակման գծի խաղացողներ, ֆրանսիացի Անտոնի Մարտիալը եւ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Բարնլին» 13-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 44, Մարկուս Ռեշֆորդ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում