00:09  ,  26 դեկտեմբերի, 2019

Էմերին կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, հնարավոր է, գլխավորի ֆրանսիական «Մոնակոն», տեղեկացնում է Le10Sport-ը:

«Մոնակոյի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի աշխատանքից և ցանկանում է պաշտոնանկ անել 45-ամյա մասնագետին:

«Մոնակոն» քննարկում է Էմերիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը և առաջիկայում բանակցություններ կսկսի իսպանացի մասնագետի հետ:

Հիշեցնենք, որ 2016-2018 թվականներին Ունաի Էմերին գլխավորել է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում