09:09  ,  25 դեկտեմբերի, 2019

#Corner. ՀՖՖ նոր նախագահը, Ադամյանը հաղթեց «Բորուսիային», տարվա վերադարձը + մրցույթ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 58-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ #Corner-ը ներկայացնում է հետաքրիր ռեպորտաժ «դեպքի վայրից»։

#Corner-ը զրուցել է անգլիական «Բարնեթի» պատանեկան թիմերի մարզիչ Տիգրան Թադեւոսյանի հետ։ Երիտասարդ մասնագետն այցելել էր Երեւան մարզչական PRO արտոնագիր ստանալու նպատակով։

Սարգիս Ադամյանի գոլն ու գոլային փոխանցումը «Հոֆենհայմին» օգնեցին հաղթել Դորտմունդի «Բորուսիային» (2:1), Հենրիխ Մխիթարյանը գրավել է ՍՊԱԼ-ի դարպասը (3:1), տեղի է ունեցել Էդգար Բաբայանի հարսանիքը։

Մեր վարկածով «Տարվա վերադարձ» խորագրի հերոսն է Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ներկայացուցիչ Երվան Իսմաիլյանը, որը երկու ամիս  Ֆինլանդիայում ազատազրկված լինելուց հետո վերադարձել է հայրենիք։

Գրիգորի Բաբայանը գլխավորել է Ղազախստանի «Տոբոլը»։ «Լվովը» երկրորդ հաղթանակն է տարել Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։

ՀՖՖ-ի հետ համատեղ հատուկ ձեզ համար պատրաստել ենք ամանորյա մրցույթ, որին կարող եք մասնակցել՝ YouTube-ի մեկնաբանություններում պատասխանելով հետեւյալ հարցին․ «Նոր ղեկավարություն, նոր հույսեր. Ի՞նչ եք սպասում հայկական ֆուտբոլից 2020-ին»։ Վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է։ YouTube-ում ամենաշատ հավանում ստացած մեկնաբանության հեղինակը կստանա Հայաստանի հավաքականի հուդի։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով





  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ