19:10  ,  24 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» կփորձի հունվարին վերադարձնել Պոգբային

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» կփորձի հունվարին վերադարձնել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է Tuttosport-ը։

Իտալական ակումբը Պոգբայի տրանսֆերի համար կառաջարկի 60 միլիոն եվրո եւ Գերմանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերային իրավունքը։ Պոգբան ցանկություն ունի հեռանալ անգլիական ակումբից եւ պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս», որի կազմում հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային գնել է 105 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մանչեսթերյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում