10:14  ,  24 դեկտեմբերի, 2019

«Արսենալի» կիսապաշտպանը մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն

Լոնդոնի «Արսենալի» եւ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն։ Բեռլինի «Հերտան» սկսել է բանակցություններ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով, հաղորդում է RMC-ն։

Անգլիական ակումբը մտադիր չէ խանգարել ֆուտբոլիստի հեռանալուն։ Նա լարված հարաբերություններ ունի «Արսենալի» ֆանատների հետ։

Գրանիտ Ջական 2016-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել «Արսենալ» մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգով։

Ջական կարիերայի ընթացքում խաղացել է նաեւ շվեյցարական «Բազելում»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում