ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Փակ գաղտնի քվեարկությունում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն։ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։
«Շնորհակալ եմ բոլորին՝ իմ օգտին քվեարկածներին եւ չքվեարկածներին։ Այսօր հայկական ֆուտբոլում առաջին անգամ, շատ տարիներ անց կայացվել են մրցակցային ընտրությունները։ ՀՖՖ-ում բոլոր գործընթացները լինելու են թափանցիկ։ Կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք բոլորի սպասելիքները»,- նշեց Արմեն Մելիքբեկյանն ընտրվելուց հետո։
Արմեն Մելիքբեկյանի շնորհակալական խոսքի ընթացքում ՀՖՖ նախագահի պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը լքեց դահլիճը:
Ընդմիջումից հետո տեղի կունենա ՀՖՖ գործադիր կոմիտեի 16 անդամների ընտրությունները։ Առաջադրվել է 24 թեկնածու։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:43 , 7 սեպտեմբերի
21:30 , 6 սեպտեմբերի 
21:15 , 6 սեպտեմբերի 
20:58 , 6 սեպտեմբերի 
20:17 , 6 սեպտեմբերի
19:18 , 6 սեպտեմբերի
19:03 , 6 սեպտեմբերի 
18:51 , 6 սեպտեմբերի
17:48 , 6 սեպտեմբերի 
13:05 , 6 սեպտեմբերի