16:27 23 դեկտեմբերի, 2019ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Փակ գաղտնի քվեարկությունում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն։ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։
«Շնորհակալ եմ բոլորին՝ իմ օգտին քվեարկածներին եւ չքվեարկածներին։ Այսօր հայկական ֆուտբոլում առաջին անգամ, շատ տարիներ անց կայացվել են մրցակցային ընտրությունները։ ՀՖՖ-ում բոլոր գործընթացները լինելու են թափանցիկ։ Կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք բոլորի սպասելիքները»,- նշեց Արմեն Մելիքբեկյանն ընտրվելուց հետո։
Արմեն Մելիքբեկյանի շնորհակալական խոսքի ընթացքում ՀՖՖ նախագահի պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը լքեց դահլիճը:
Ընդմիջումից հետո տեղի կունենա ՀՖՖ գործադիր կոմիտեի 16 անդամների ընտրությունները։ Առաջադրվել է 24 թեկնածու։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.