17:44  ,  19 դեկտեմբերի, 2019

Բռնցքամարտիկը տիտղոսային մենամարտից առաջ ընկել է ռինգից եւ ստացել վնասվածքներ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում Հարավային Աֆրիկայի չեմպիոն Ռուանս Վիսերի համար տիտղոսային մենամարտը Քեյփթաունում ավարտվել է չսկսված։ Նախավարժանքի ժամանակ նա հենվել է պարաններին եւ դուրս ընկել ռինգից։

Վիսերը ստացել է ձեռքի եւ ծնկի թեթեւ վնասվածքներ, սակայն մրցավարները որոշել են չանցկացնել մենամարտը։ Բռնցքամարտիկը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում