Ստամբուլում շարունակվում է Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը այս պահին մրցաշարի առաջատարն է: Հինգերորդ տուրից հետո թիմերն ունեցան հանգստյան օր: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ:
Տիգրան, հինգ տուր արդեն անցել է, ի՞նչ կասես Օլիմպիադայի ընթացքի մասին։ Ո՞ր պարտիան քեզ համար եղավ ամենից դժվարը:
Կարծում եմ, որ մինչեւ այսօր մենք կորուստներ չենք ունեցել: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Իմ երրորդ պարտիան էր շատ լարված, քանի որ թիմային հաղթում էինք 2։1. Իսկ իմ դիրքը մի փոքր վատ էր, բայց հաջողվեց ոչ ոքի խաղալ:
Ինչպե՞ս նշեցիք շատ կարեւոր հաղթանակը Օլիմիադայի գործող չեմպիոն Ուկրաինաի նկատմամբ:
Ինչպես եւ մյուս բոլոր հաղթանակները` շատ սովորական: Հատուկ շնորհավորեցինք Լեւոնին՝ շատ գեղեցիկ պարտիայի առթիվ:
Ինչպե՞ս անցկացրիք հանգստյան օրը:
Շատ բարձր տրամադրությամբ: Այցելեցինք հայկական եկեղեցի, հանգստացանք: Շատ ժամանակ տրամադրեցինք Ռուսաստանի դեմ խաղին պատրաստվելուն:
Ինչպիսի՞ մթնոլորտ է Ստամբուլում: Հանգի՞ստ եք ձեզ զգում:
Շատ լավ մոնոլորտ է: Ոչ մի խնդիր չունենք: Մեզ համար ստեղծված են ամենալավ պայմանները։
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի
18:55 , 5 սեպտեմբերի