13:07 3 սեպտեմբերի, 2012Ստամբուլում շարունակվում է Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը այս պահին մրցաշարի առաջատարն է: Հինգերորդ տուրից հետո թիմերն ունեցան հանգստյան օր: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ:
Տիգրան, հինգ տուր արդեն անցել է, ի՞նչ կասես Օլիմպիադայի ընթացքի մասին։ Ո՞ր պարտիան քեզ համար եղավ ամենից դժվարը:
Կարծում եմ, որ մինչեւ այսօր մենք կորուստներ չենք ունեցել: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Իմ երրորդ պարտիան էր շատ լարված, քանի որ թիմային հաղթում էինք 2։1. Իսկ իմ դիրքը մի փոքր վատ էր, բայց հաջողվեց ոչ ոքի խաղալ:
Ինչպե՞ս նշեցիք շատ կարեւոր հաղթանակը Օլիմիադայի գործող չեմպիոն Ուկրաինաի նկատմամբ:
Ինչպես եւ մյուս բոլոր հաղթանակները` շատ սովորական: Հատուկ շնորհավորեցինք Լեւոնին՝ շատ գեղեցիկ պարտիայի առթիվ:
Ինչպե՞ս անցկացրիք հանգստյան օրը:
Շատ բարձր տրամադրությամբ: Այցելեցինք հայկական եկեղեցի, հանգստացանք: Շատ ժամանակ տրամադրեցինք Ռուսաստանի դեմ խաղին պատրաստվելուն:
Ինչպիսի՞ մթնոլորտ է Ստամբուլում: Հանգի՞ստ եք ձեզ զգում:
Շատ լավ մոնոլորտ է: Ոչ մի խնդիր չունենք: Մեզ համար ստեղծված են ամենալավ պայմանները։
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.