19:51  ,  17 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել Ջեյդոն Սանչոյի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Անգլիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպանի համար վճարել 120 միլիոն եվրո, հաղորդում է The Sun-ը։

Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2015-2017 թվականներին: Նա դորտմունդյան ակումբ է տեղափոխվել 7,84 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» ու «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ