09:10  ,  17 դեկտեմբերի, 2019

«Աթլետիկոյի» տնօրեն. Պատրաստվում ենք դժվարացնել «Լիվերպուլի» կյանքը

Մադրիդի «Աթլետիկոյի» տնօրեն Կլեմեն Վիլվերդեն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Աթլետիկոն» պայքարելու է միայն ու միայն հաղթանակի համար:

«Մինչև 1/8 եզրափակիչի հանդիպումներն «Աթլետիկոն» բավարար ժամանակ ունի մրցակցին ուսումնասիրելու և սեփական սխալներն ուղղելու համար:

Եթե մենք ճիշտ աշխատանք կատարենք և լավ մարզավիճակով մոտենանք «Լիվերպուլի» դեմ հանդիպումներին, ապա վստահ եմ, որ հաջողության կհասնենք:

Պատրաստվում ենք դժվարացնել «Լիվերպուլի» կյանքը: Մեր նպատակը քառորդ եզրափակիչ դուրս գալն է»,- Վիլվերդեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում