22:49  ,  16 դեկտեմբերի, 2019

Վալվերդե. «Նապոլին» լուրջ մրցակից է, որից պետք է զգուշանալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կատալոնական ակումբի մրցակից «Նապոլիի» մասին:

«Մեզ շատ լուրջ մրցակից է բաժին հասել: «Նապոլիից» պետք է զգուշանալ, քանի որ այդ թիմում հանդես են գալիս Դրիս Մերտենսի և Լորենցո Ինսինյեի պես հարձակվողներ:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք ընկերական հանդիպումներ ենք անցկացրել «Նապոլիի» հետ և գիտենք՝ ինչի է ընդունակ այդ ակումբը»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում