11:51  ,  16 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Եթե Արտետան ցանկանա հեռանալ, մենք բաց ենք զրույցի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերը թիմի երկրորդ մարզիչ Միկել Արտետայի հնարավոր հեռանալու մասին։ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է իսպանացի մասնագետի ծառայություններով։

«Արտետան մեր մարզչական շտաբի անդամ է։ Ես չգիտեմ՝ ինչ տեղի կունենա։ Դա նրա անձնական գործն է։ Եթե նա ցանկանա խոսել «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին, մենք բաց ենք զրույցի համար։ Արտետան միշտ եղել է մեր հաջողության կարեւոր մասը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Metro-ն։

37-ամյա Արտետան ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 5 մրցաշրջան (2011-2016) խաղացել է «Արսենալում»։ Գլխավոր մարզիչի պաշտոնից իսպանացի Ունաի Էմերիին հեռացնելուց հետո «Արսենալում» հիմնական թեկնածու են համարում Արտետային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում