14:22  ,  15 դեկտեմբերի, 2019

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» դեկտեմբերի 15-ին կհյուրընկալի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցն է 1․40։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․00, ոչ ոքին՝ 5․50 գործակցով։

Անգլիայի անցած առաջնությունում «Արսենալը» տանը «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է 0։2, հյուրընկալվելիս՝ 1։3 հաշվով։

Պրեմյեր լիգայի 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդն է, «Արսենալը» վաստակել է 22 միավոր եւ 9-րդն է։

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում