13:31  ,  15 դեկտեմբերի, 2019

Յուրգեն Կլոպ․ ՉԼ-ի խաղերի քանակն ավելացնելու մտադրությունը հիմարություն է

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է արտահայտվել Չեմպիոնների լիգայի խաղերի քանակի ավելացմանը։

«Ես կարդացի մամուլում, որ անգլիական առաջատար ակումբները ցանկանում են Չեմպիոնների լիգայի հանդիպումների քանակի ավելացում։ Բայց մեր թիմերն առանց այդ էլ ծանրաբեռնված խաղացանկ ունենք։ Ես դեմ եմ այդ ծրագրերին։ Դա հիմարություն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին» եւ 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում