Իտալական «Բոլոնիայի» տնօրեն Ռիկարդո Բիգոնը հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ և սպասում է 38-ամյա ֆուտբոլիստի պատասխանին:
«Մենք բանակցել ենք Իբրահիմովիչի հետ և քննարկել ենք հնարավոր տեղափոխության բոլոր մանրամասները: Նա ասաց, որ որոշում կընդունի դեկտեմբերին: Այժմ մենք սպասում ենք նրա պատասխանին»,- Բիգոնի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև շվեդ հարձակվողի նախկին ակումբը՝ «Միլանը»:
2020թ․ հունվարի 1-ին Իբրահիմովիչը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա հայտարարել էր, որ Միլանն իր երկրորդ տունն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի