21:13 9 դեկտեմբերի, 2019Իտալական «Բոլոնիայի» տնօրեն Ռիկարդո Բիգոնը հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ և սպասում է 38-ամյա ֆուտբոլիստի պատասխանին:
«Մենք բանակցել ենք Իբրահիմովիչի հետ և քննարկել ենք հնարավոր տեղափոխության բոլոր մանրամասները: Նա ասաց, որ որոշում կընդունի դեկտեմբերին: Այժմ մենք սպասում ենք նրա պատասխանին»,- Բիգոնի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև շվեդ հարձակվողի նախկին ակումբը՝ «Միլանը»:
2020թ․ հունվարի 1-ին Իբրահիմովիչը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա հայտարարել էր, որ Միլանն իր երկրորդ տունն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.