14:11  ,  9 դեկտեմբերի, 2019

Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել Ֆելաինիին

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին, որի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Les Sports-ը։

32-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս չինական «Շանդուն Լունենում»։ Մոուրինյոն ցանկանում է Ֆելաինիի տրանսֆերը կազմակերպել հունվարին։ Չինական ակումբի հետ Ֆելաինիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ դեկտեմբեր։

Չինաստանի առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում