22:27  +04,  7 դեկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Մոնպելյեի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Մոնպելյեի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

41-րդ րոպեին ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը դարձավ ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ն 7 րոպեում 3 գոլ խփեց: Աչքի ընկան Նեյմարը, Կիլիան Մբապեն և Մաուրո Իկարդին:

ՊՍԺ-ն 39 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Մոնպելյեն» 8-րդն է՝ 24 միավորով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մոնպելյե» - ՊՍԺ՝ 1:3

Լեանդրո Պարեդես, 41 (ինքնագոլ) - Նեյմար, 74, Կիլիան Մբապե, 76, Մաուրո Իկարդի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով