19:50  ,  5 դեկտեմբերի, 2019

Ազարը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումները, հայտնում է AS-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Ազարը ստիպված կլինի բաց թողնել 4-6 շաբաթ:

Այսպիսով, բելգիացի հարձակվողը բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի», «Վալենսիայի», «Աթլետիկոյի», «Խետաֆեի» և «Բարսելոնայի» դեմ հանդիպումները:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում